Հայաստանում 2009 թ.-ին տնտեսական աճը 7-8% կկազմի. ԿԲ

20.01.2009, 20:01
Հայաստանում 2009 թ.-ին տնտեսական աճը 7-8% կկազմի. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Տնտեսական աճը Հայաստանում 2009 թ.-ին 7-8% կկազմի, իսկ սղաճը ծրագրվում է 4%-ի սահմաններում, հայտնեց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

«ԿԲ վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, տնտեսական աճը երկրում 2009 թ.-ի արդյունքներով կտատանվի 7-8 տոկոսի սահմաններում, իսկ սղաճը ծրագրվում է շուրջ 4 տոկոսի սահմաններում, եթե համաշխարհային շուկաներում այլ ցնցումներ չլինեն»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ջավադյանը։

2008 թ.-ի արդյունքներով Հայաստանում տնտեսական աճը շուրջ 7 տոկոս է կազմել, իսկ սղաճը հասել մոտ 5,2 տոկոսի։

«Երկրում 2009 թ.-ի համար հիմնական ցուցանիշները դժվարէ  կանխատեսել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի համատեքստում, քանի որ ցունամիի ամենամեծ ալիքը դեռ չի անցել աշխարհով»,- ասաց Ջավադյանը։

Նա նշեց, որ ընթացիկ տարում ՀՀ ԿԲ-ն հավատարիմ կմնա լողացող կուրսի հռչակված քաղաքականությանը։

«Ներկայում ՀՀ ԿԲ-ի կողմից իրականցվող ներդրումները բացառապես ծառայում են երկրի ֆինանսական կայունության ապահովմանը, իսկ ՀՀ արտաքին պահուստային միջոցները դեռ չեն հասել այն մակարդակին, որը մտահոգություն ներշնչեին»,- ասաց Ջավադյանը։

Ընդ որում նա ընդգծեց, որ ՀՀ ֆինանսական համակարգը, տեղական և միջազգային փորձագետների գնահատականով, կայուն վիճակում է գտնվում։

«Ասել, թե մեր ֆինանսական համակարգի դրությունը շատ լավ է, չափազանցություն կլիներ, սակայն այն բավարար վիճակում է»,- ասաց Ջավադյանը։
 
ԿԲ ղեկավարն ընդգծեց, որ ՀՀ բանկային համակարգը տարին փակել է լավ ցուցանիշներով։ Մասնավորապես, բանկային համակարգի ակտիվներն աճել են ավելի քան 30 տոկոսով, իսկ կապիտալազիցիան աճել է 40 տոկոսով։ --0--