Նոր ուսումնական տարում առաջին դասարան կգնա ավելի քան 32 հազ. հայ դպրոցական. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

28.08.2008, 14:23
Նոր ուսումնական տարում առաջին դասարան կգնա ավելի քան 32 հազ. հայ դպրոցական. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

2008-2009 նոր ուստարում Հայաստանի դպրոցներ կգնան 32 հազ. 485 առաջին դասարանցիներ, տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը։

«Վերջին տարիների ընթացքում ծնելիության կրճատման պատճառով առաջին դասարանցիների քանակը շարունակում է կրճատվել, ինչը հանգեցնում է մի շարք խնդիրների», - հինգշաբթի լրագրողներին ասաց Եսայանը։

Այդ խնդիրների թվում փոխնախարարը նշեց որոշ առարկաների դասաժամերի կրճատումը, ինչը հանգեցնում է ուսուցիչների հարկադիր ազատման։

Եսայանի խոսքերով, նոր ուստարում դպրոցականների ընդհանուր թիվը կկազմի շուրջ 435 հազ. 500 մարդ։ Այս տվյալները նախարարությանն է տրամադրել վիճակագրության ծառայությունը։

Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ 12-ամյա կրթական համակարգ ունեցող դպրոցներում 1-3 դասարանների աշակերտները կունենան հնգօրյա ուսուցում, իսկ մնացած աշակերտները կհաճախեն դպրոց շաբաթը վեց օր։

«Այս ուստարվա վերջին մենք ամբողջովին կավարտենք անցումը 12-ամյա կրթական համակարգին։ Այս ամենի հետ կապված դպրոցները կապահովվեն 65 անուն նոր դասագրքերով», - ավելացրեց նա։

Հայաստանի տարածքում գործում է շուրջ 1450 հանրակրթական դպրոց։-0-