Հայ-ռուսական ռազմական հարաբերություններն իրականացվում են ամենաբարձր մակարդակով. ՀՀ պաշտպանության նախարար

23.07.2008, 16:37

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ հայ-ռուսական ռազմական հարաբերություններն իրականացվում են ամենաբարձր մակարդակով։

Նրա խոսքերով այն, ինչ երկկողմ ռազմական հարաբերություններում ծրագրվել էր ավելի վաղ ստեղծված բազայի հիման վրա, այսօր իրականցվում է։

Նա հիշեցրեց, որ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության, ՌԴ պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի ղեկավարության հետ։

«Ոչինչ չի կարող ազդել մեր ռազմական հարաբերությունների վրա, ավելին, դրանք կատարելագործվելու և բարելավվելու են, այնպես, ինչպես հայ-ռուսական միջպետական հարաբերությունները»,- չորեքշաբթի Օհանյանն ասաց «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ։ --0--