Հայաստանի խորհրդարանում սկսվել են փոխխոսնակի ընտրությունները
20.05.2008,
13:31
Հայաստանի խորհրդարանում սկսվել են փոխխոսնակի ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի խորհրդարանում սկսվել են փոխխոսնակի ընտրությունները։ Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԺ հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ընտրական քվեաթերթիկում առկա է միայն մեկ թեկնածուի ազգանունը՝ առաջադրված ՀՅԴ-ի կողմից, դա Հրայր Կարապետյանն է։ Նրա խոսքերով, քվեարկության գործընթացը կտևի մինչև տեղական ժամանակով ժամը 13։35-ը։
Ինչպես տեղեկացրեց ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, փոխխոսնակի ընտրություններն անցկացվելու են խորհրդարանի նիստին զուգահեռ։ «Մեզ սպասում է ԱԺ-ի միայն մեկ նստաշրջան, այդ պատճառով ժամանակ խնայելու նպատակով՝ մենք որոշել ենք ընտրություններն անցկացնել նիստի հետ միաժամանակ», - ասաց նա։
Այս պահի դրությամբ Ազգային ժողովում լսվում է պետբյուջեի 2007 թ.-ի կատարողականի մասին զեկույցը։-0-