Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպումը կարող է տեղի ունենալ 2009 թվականին
22.04.2008,
18:34
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանականների հանդիպումը կարող է տեղի ունենալ 2009 թվականին
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանակնների հանդիպումը կարող է տեղի ունենալ 2009 թվականի հունվարին, հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Նրա խոսքերով, այս հարցը քննարկվել է Ստրասբուրգում Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի շրջանակներում հանդիպման ընթացքում։
«Որպես առավել հարմար ժամանակ առաջիկա հանդիպումը հունվարին կայացնելու առաջարկն արվել է ենթահանձնաժողովի նախագահ լորդ Ռասսել Ջոնսոնի կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի ներկա իրավիճակն ու Ադրբեջանի՝ առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունները»,- ասաց Հարությունյանը։-0-

