Հայկական ընդդիմությունն իր պահանջները փոխանցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով

22.02.2008, 18:12
Հայկական ընդդիմությունն իր պահանջները փոխանցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Լևոն Տեր-Պետրոսյանի մի կողմնակիցներ իրենց պահանջները փոխանցել են Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Մեր նպատակն էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով փոխանցել նամակը, որն ընդունվել է ԿԸՀ ներկայացուցիչների կողմից»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։

Ակցիային մասնակցել են պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Հակոբ Հակոբյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը

Ակցիայի մասնակիցները նամակը փոխանցելուց հետո շարժվել են դեպի  Ազատության հրապարակ, որտեղ ընթանում է հանրահավաք։

Երևանում շարունակվում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների բողոքի ակցիան, որով նրանք փետրվարի 19-ի Հայաստանի նախագահական ընտրությունների արդյունքների վերանայում են պահանջում։

Մայրաքաղաքի կենտրոնում, Ազատության հրապարակում նախօրեին մոտ 20 վրան էր տեղադրվել, որոնց մեջ էին գիշերն անցկացրել Տեր-Պետրոսյանի կողմնակիցները։

ԿԸՀ տվյալներով, Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ հաղթանակ է տարել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը ընտրողների ձայների 52,86%-ով։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկել է ընտրողների 21,5%-ը։--0--