«Օրինաց Երկիր» կուսակցությունը չի վստահում Gallup կազմակերպության անցկացրած սոցհարցմանը
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի-Արմենիա/. «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական շտաբը չի վստահում Gallup կազմակերպության անցկացրած սոցհարցմանը։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար, ՕԵ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը։
«Gallup-ի անունից սոցհարցումներն անցկացնում են հայ մասնագետները»,-ասաց նա։
Միևնույն ժամանակ Բիշարյանը նշեց, որ բնակչության շրջանում սոցհարցումներն անցկացնում են նախագահի բոլոր թեկնածուների շտաբերը, այդ թվում և «ՕԵ» շտաբը։
«Մենք վստահ ենք, որ բնակչությունը լավ է վերաբերում Արթուր Բաղդասարյանի անձին, և ընտրողների շրջանում նրա վարկանիշն ավելի բարձր է, քան ցույց են տալիս Gallup-ի հարցման արդյունքները»,-նշեց պատգամավորը։
Չորեքշաբթի հրապարակվեցին հունվարի 13-ից 20-ը 1200 բնակիչների շրջանում Baltic Survey Ltd./The Gallup Organization-ի անցկացրած սոցհարցման արդյունքները։
Հարցման տվյալներով, պաշտոնական քարոզարշավի սկսվելուց առաջ ընտրողների 43%-ը Հայասատնում կայանալիք նախագահական ընտրություններում պատրաստ է ձայն տալ վարչապետ Սերժ Սարգսյանին։
Երկրորդ տեղում 11%-ով «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն է։—0--