Հայաստանում նշեցին Դոնորների ազգային օրը
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Երևանում Ոսկրածուծի ռեեստրի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Դոնորի ազգային օրվան։
«Այդ օրը կենտրոնի աշխատակիցներն այցելուներին ծանոթացնում են նրա գործունեության հետ»,- լրագորղներին ասաց ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը։
Տնօրենի խոսքով, ներկա դրությամբ ռեեստրում դոնոր է հանդիսանում 14 հազար մարդ։
«Մեր գլխավոր առաջադրանքներից մեկն է՝ մեծ քանակությամբ երիտասարդների ներգրավումը։ Դոնորների թիվը մինչև 30 հազարի հասցնելու դեպքում, կմեծանա համատեղելիության հնարավորությունը՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում»,- նշեց Նազարեթյանը։
Նազարեթյանն ավելացրեց, որ կենտրոնը դոնորների հավաքագրում է ոչ միայն Հայաստանի հայերի, այլ ամբողջ աշխարհի հայերի և այլ ազգերի ներկայացուցիչների համար։
«Առաջին անգան նախկին Խորհրդային Միության տարածքում ստեղծվել է նման կազմակերպություն, որը զբաղվում է արյան բջիջների և ոսկրածուծի տիպավորմամբ։ Սա շատ աշխատատար և թանկարժեք գործընթաց է»,- ասաց նա։
Կենտրոնի ձեռքբերումների թվում Նազարեթյանն անվանեց այն փաստը, որ 2007թ.-ին ռեեստրը ստացել է Իմունային գենետիկայի եվրոպական ֆեդերացիայի հավատարմագիրը։
«Այն անալիզները, որոնք կատարվում են մեր կենտրոնում, ստանում են այնպիսի հեղինակավոր կազմակերպության հաստատումը, ինչպիսին է Եվրոպական ֆեդերացիան»,- ավելացրեց նա։
Խոսելով կենտրոնի խնդիրների մասին, Նազարեթյանը մատնանշեց ռեեստրի գործունեության մեջ պետական աջակցության բացակայությունը։
«Բարձր մակարդակով բժշկական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է կառավարության աջակցությունը և ուշադրությունը»,- ասաց Նազարեթյանը։
Ոսկրածուծի ռեեստրի կենտրոնական գրասենյակը հիմնադրվել է Երևանում՝ 1999թ. հունիսին։ 2000թ.-ին բացվել է լաբորատորիան։ Ռեեստրի գրասենյակի առաջին դոնորը և պատվավոր նախագահը հանրապետության Առաջին տիկին Բելլա Քոչարյանն է։
Ռեեստրը Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպության (BMDW) անդամ է, որտեղ գրանցված են աշխարհի 52 երկրների կենտրոնները, և որում այսօր հաշվառված են ավելի քան 8 մլն. դոնորներ։ Այս ցանկում Հայաստանի ռեեստրի կենտրոնը դոնորների թվով զբաղեցնում է 38-րդ տեղը։--0—