Հայաստանում կկայանա երեխաների համար նախատեսված երկու աուդիոգրքերի շնորհանդեսը
14.12.2007,
10:54
Հայաստանում կկայանա երեխաների համար նախատեսված երկու աուդիոգրքերի շնորհանդեսը
Ուրբաթ Երևանում կկայանա երկու աուդիոգրքերի շնորհանդեսը՝ Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները» և «Քաջ Նազար» հեքիաթը, որոնք լույս են տեսել «Հայ Աուդիոգիրք» նախագծի շրջանակներում։
«Հեքիաթները կարդացել են ճանաչված դերասաններ՝ մանուկների համար ընկալելի լեզվով։ Հատուկ ուշադրություն է հատկացվել երաժշտական ձևավորմանը, օգտագործված են բացառապես հայկական ազգային ու դասական երաժշտական ստեղծագործություններ», - ասվում է «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված տեղեկատվության մեջ։
«Հայ Աուդիոգիրք» նախագծի հիմնական նպատակն է արտադրել և ունկնդրին հասցնել հայ ազգային գրականության, արձակի և պոեզիայի լավագույն նմուշները։-0-

