Միխայիլ Շվիդկոյը պարգևատրվել է ԵՊՀ ոսկե մեդալով
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսատանի մշակույթի և կինեմատոգրաֆիայի հարցերի ֆեդերալ գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյին շնորհվել է ԵՊՀ ոսկե մեդալ։
«ԵՊՀ ռեկտորատի որոշման համաձայն, ոսկե մեդալ է շնորհվում Միխայիլ Շվիդկոյին՝ գիտության և կրթության ոլորտում մեծ վաստակի, արգասաբեր հասարակական-քաղաքական գործունեության և հայ-ռուսական պատմական կապերի զարգացման մեջ ունեցած զգալի ներդրման համար»,-ուրբաթ Երևանում մեդալի շնորհման ժամանակ հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Ոողջունելով ռուսական մշակույթի գործիչների պատվիրակությանը, որոնք Միխայիլ Շվիդկոյի գլխավորությամբ գտնվում են Երևանում՝ ռեկտորը նշեց, որ նրանց հանդիպումը ԵՊՀ ուսանողների և դասախոսների հետ մեծ իրադարձություն է ցանկացած բուհի համար։
«Չնայած այն բանին, որ մենք ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում և ամեն րոպե մեզ վրա է թափվում տեղեկատվության հսկայական հոսք, նման հանդիպումները մեծ դրական նշանակություն ունեն և մեծ իրադարձություն են, հատկապես, երիտասարդ սերնդի համար»,-ընգծեց նա։
Բոլոր հյուրերին հանձնվեցին նաև հուշանվերներ՝ մետաքսե ասեղնագործություններ, որոնք Հայաստանի տարբեր շրջանների գորգերի ճշգրիտ նմանակումներն են, որոնք գոյություն ունեն միայն մեկ օրինակով։
Ռուսական պատվիրակության անդամները Երևանում հանդիպեցին Երևանի պետական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ։ Երևան ժամանած ռուս մշակույթի գործիչների պատվիարկության կազմում են, մասնավորապես, Միխայիլ Շվիդկոյը (ՌԴ մշակույթի և կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության ղեկավար), Միխայիլ Պիոտրովսկին (Էրմիտաժի գլխավոր տնօրեն), Արմեն Ջիգարխանյանը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար), Իգոր Կոստոլևսկին (ՌԴ ժողովրդական արտիստ, Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի դերասան), Վենիամին Սմեխովը (ՌԴ ժողովրդական արտիստ), Ալեքսանդր Շիրվինդտը (ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի սատիրայի թատրոնի գեղարվեստական ղեկավար), Վիկտոր Լոշակը («Օգոնյոկ» ամսագրի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր), Կարեն Շահնազարովը («Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր):--0--