Հայաստանի խորհրդարանի նախագահը ցավակցություն է հայտնել ակադեմիկոս Ռա‎‎ֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ

06.11.2007, 11:41
Հայաստանի խորհրդարանի նախագահը ցավակցություն է հայտնել ակադեմիկոս Ռա‎‎ֆայել Ղազարյանի մահվան կապակցությամբ

Երկուշաբթի Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի մտերիմներին և բարեկամներին, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ցավով տեղեկացա ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ռա‎ֆայել Ղազարյանի մահվան մասին: Ակադեմիիկոս Ռաֆայել Ղազարյանը մեր հանրությանը լայնորեն հայտնի դարձավ Ղարաբաղյան շարժման տարիներին իր անվեհեր, ազնիվ և ազգանվեր գործունեությամբ: Նա նաև ականավոր գիտնական էր. մեծ է եղել նրա ներդրումը ռադիո‎ֆիզիկայի զարգացման ասպարեզում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Թորոսյանը նշել է, որ ազնիվ մտավորականի ու ակտիվ քաղաքացու Ղազարյանի կերպարը կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ:

Ռաֆայել Ղազարյանը ծնվել է 1924թ. հունվարի 26-ին։ Ավարտել է Մոսկվայի Կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտը։ Հետազոտությունների ոլորտն է՝ Կիրառական տեղեկատվության տեսություն, լազերային տեխնիկա, լույսի մոդուլյացիա, լազերային մթնոլորտային կապ։

Պարգևատրվել է Հայրենական Մեծ պատերազմի շքանշանով և մեդալներով։ Հայաստանի ԳԱԱ «Մաշտոց» ճարտարագիտական կենտրոնի հիմնադիրն ու ղեկավարն էր։--0—