ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել` ՀՀ Զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

05.11.2007, 16:40
ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել` ՀՀ Զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուրբաթ՝ 2007թ. նոյեմբերի 2-ին, հրամանագիր է ստորագրել` «ՀՀ Զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին»:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին նախագահի մամուլի ծառայությունից, հրամանագրի համաձայն, 2007 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի՝ մինչև 35 տարեկան սպաների զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։

Ըստ ստորագրված հրամանագրի, 2007թ. դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունն անցած բժշկական կազմի սպաները։ --0—