Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է արել Եվրոպայի եկեղեցիներին՝ միավորվել գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու համար

10.09.2007, 11:21
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է արել Եվրոպայի եկեղեցիներին՝ միավորվել գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է արել Եվրոպայի եկեղեցիներին՝ միավորվել գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու համար

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ը Ռումինիայի  Սիբիու քաղաքում անցկացվող համաեվրոպական էկումենիկ երրորդ համագումարի մասնակիցներին ուղերձ է հղել՝ կոչ անելով Եվրոպայի եկեղեցիներին միավորվել գոյություն ունեցող մարտահրավերներին դիմակայելու համար։ 

«Արդի Մեր կյանքում սակավ չեն Եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները: Ականատես ենք մարդկային խաղաղ փոխհարբերությունների և սիրո պակասին հասարակական կյանքում, քաղաքական նպատակներով հոգևոր-բարոյական արժեքների ոտնահարման ու չարաշահման երևույթների: Անտեսված են մարդու իրավունքները, և վտանգված է կրոնական ազատությունը Եվրոպական առանձին երկրներում: Բնապահպանական խնդիրներով և երկրագնդի կլիմայի փոփոխության աճող ահազանգով պատված է ամենքիս հոգին», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին Կաթողիկոսի խոսքերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրատապ է համարել ասամբլեայի օրակարգ ներառել եկեղեցիների փոխհարաբերություններին, հասարակական կյանքի խնդիրների լուծման համար միասնական դիրքորոշումների ձևավորմանը, ընտանիքներում և մարդկանց կյանքում հոգևոր արժեքների արմատացմանը, ինչպես նաև կրոնների երկխոսությանը, Եվրոպայի երկրների մերձեցմանն և միավորմանը վերաբերող հարցեր։

«Գիտակցելով պատմությունից մեզ ժառանգած տարբերություններն ու յուրահատկությունները՝ խնդրամատույց Տիրոջ շնորհներին շարունակելու երկծոսությունը աստվածաբանական հարցերի շուրջ, ուժ գտնենք հաշտությամբ և համատեղ  ջանքերով դիմագրավելու եկեղեցուն և ժողովուրդներին մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք միասնական ջանքերով դիմակայելու ժողովուրդներին և եկեղեցիներին նետված մարտահրավերները, այն հավատով ու վստահությամբ, որ Մեր հասարակությունների փոխակերպման ու վերանորոգման գործում անհերքելի է Քրիստոսի լույս հավատքից ու Նրա սկզբունքներից բխող Եկեղեցիների համատեղ ձայնն ու վկայությունը», - ասվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում։

«Քրիստոսի լույսը շողում է բոլորի վրա։ Եվրոպայում բարեփոխման և միասնության հույս» համաեվրոպական էկումենիկ երրորդ համագումարը անց է կացվում սեպտեմբերի 4-ից 9-ը՝ Ռումինիայի Սիբիու քաղաքում։-0-