Հայ շախմատիստ Հրանտ Մելքումյանը հաղթել է ICC կայքի ինտերնետ-մրցույթում
20.08.2007,
18:58
Հայ շախմատիստ Հրանտ Մելքումյանը հաղթել է ICC կայքի ինտերնետ-մրցույթում
Հայ շախմատիստ, միջազգային վարպետ Հրանտ Մելքումյանը հաղթել է հայտնի ICC շախմատային վեբ-կայքի կազմակերպած միջազգային ինտերնետ-մրցաշարում (The Internet Chess Club)։
Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հանրապետության Շախմատի ֆեդերացիայից, մրցաշարի կիսաեզրափակիչում երկու հայ շախմատիստներ՝ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը հաղթել են ադրբեջանցիներ Հադիր Հուսեյնովին և Ռաուֆ Մամեդովին։
Եզրափակիչում Մելքումյանը հաղթել է իր հայրենակից Սարգսյանին և նվաճել առաջին մրցանակը։ Այսպիսով, նա ստացել է 2007թ. սեպտեմբերի 12-ին մեկնարկող շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Մեխիկո մեկնելու իրավունքը։
Ընդհանուր առմամբ, ICC ինտերնետ-մրցույթին մասնակցել է 1838 շախմատիստ։–0--

