Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, կցուցադրվի Ստամբուլի կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հանրահայտ կանադացի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Արարատ» ֆիլմը կցուցադրվի Ստամբուլի 10-րդ միջազգային կինոփառատոնում։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, Ատոմ Էգոյանն անձամբ չի մասնակցի Ստամբուլի կիտոփառատոնին, որը տեղի կունենա 2007 թ. սեպտեմբերին։
Ստամբուլի 10-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացվելու են տարբեր ստեղծագործական խմբերի ավելի քան 150 նախագծեր։ Մասնակիցների թվում են ավելի քան 100 արվեստի գործիչներ՝ 35 երկրներից։
«Արարատ» ֆիլմը անդրադառնում է հայ ժողովրդի պատմության ողբերգական էջին՝ 1915 թ. ցեղասպանությանը, որը պատճառ դարձավ միլիոնվոր հայերի մահվան՝ Օսմանյան կայսրությունում։
Իր՝ ինտելեկտուալ կինոյի վարպետ Ատոմ Էգոյանի խոսքերով, այս ֆիլմը Արարատի յուրօրինակ ինստալիացիա է, առասպել, որը հերքում է պատմությունը, որն, ինչպես հայտնի է, գրվում է նվաճողների կողմից։
Ըստ ֆիլմի սյուժեի, մի կինոռեժիսոր, որի դերակատարն է Շառլ Ազնավուրը, նկարահանում է ֆիլմ՝ նվիրված Թուրքիայում Հայոց Ցեղասպանությանը։ Ֆիլմի գլխավոր հերոսը 18-ամյա Րաֆինն է՝ մի մարդ, որի մեջ ապրում են ընտանեկան ավանդույթները և հայ ժողովրդի ողբերգության մասին հիշողությունը։
2002 թ. մայիսին «Արարատը» ցուցադրվեց Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում, իսկ նույն թվականի հունիսին Էգոյանն իր ֆիլմը ներկայացրեց Մոսկվայի կինոփառատոնում։-0-