«Հայաստան» հիմնադրամի արգենտինյան հանձնախմբի ղեկավարը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» շքանշանով

27.07.2007, 18:20
«Հայաստան» հիմնադրամի արգենտինյան հանձնախմբի ղեկավարը պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» շքանշանով

«Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինյան հանձնախմբի նախագահ Խորխե Վարդապարոնյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:

Ինչպես ուրբաթ հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունում, մեդալը Վարդապարոնյանին է հանձնել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը՝ հուլիսի 25-ին դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ։

Դեսպանի խոսքերով, Խորխե Վարդապարոնյանը նման բարձր պատվի է արժանացել «Հայաստան» հիմնադրամի կողմից Հայաստանի և Արցախի զորացման ծրագրերի կենցագործման ընթացքում նեդրդված խոշոր ավանդի համար, ինչպես նաև հիմնադրամի ստեղծման 15-ամյակի կապակցությամբ:

Կարմիրշալյանը կարևորել է նաև Վարդապարոնյանի դերը Արգենտինայի կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրենքի ընդունման գործում:

Միջոցառմանը մասնակցել են «Հայաստան» հիմնադրամի Բուենոս-Այրեսի նանձնախմբի անդամները, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ:—0—