Ղարաբաղի նախագահական ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին. եվրախորհրդարանական

20.07.2007, 10:50
Ղարաբաղի նախագահական ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին.  եվրախորհրդարանական
Ղարաբաղի նախագահական ընտրությունները համապատասխանում են միջազգային չափանիշներին.  եվրախորհրդարանական

Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների անցկացման մակարդակը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Այսպիսի կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի պատգամավոր Ջուլիետո Պիեզան (Իտալիա)՝  հինգշաբթի Ստեփանակերտում «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

«Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, Իտալիայից ոչ վատ», - կարծում է նա։

Եվրախորհրդարանականի գնահատմամբ, Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունները կայացան, ինչը երկրի կյանքում դրական գործոն է։

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի և Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ընթացքում  Պիեզան նշել է, որ Եվրախորհրդարանում և ընդհանրապես Արևմուտքում  չկա բավարար տեղեկատվություն Ղարաբաղի մասին։

«Անհրաժեշտ է Ղարաբաղի մասին տեղեկատվությունը տարածել ողջ աշխարհով, քանի որ դա առաջին քայլն է՝ անկախության միջազգային ճանաչման ճանապարհին»,- հայտնեց եվրոխորհրդարանականը։

Հինգշաբթի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները։ Նախագահի պաշտոնի համար պայքարում էր հինգ թեկնածու՝ Բակո Սահակյանը (ԼՂՀ  ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար), Մասիս Մայիլյանը (ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ), Արմեն Աբգարյանը (ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր), Վանյա Ավանեսյանը (Արցախի պետական համալսարանի դասախոս) և Հրանտ Մելքումյանը (ԼՂՀ կոմկուսի նախագահ, ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավար)։--0--