Հայաստանի համար ՀԱՊԿ-ի դռները բաց են․ ՌԴ նախագահի օգնական

26.11.2024, 18:13
Ուշակովը հույս է հայտնել, որ Հայաստանը վաղ, թե ուշ կվերսկսի համագործակցությունը
Հայաստանի համար ՀԱՊԿ-ի դռները բաց են․ ՌԴ նախագահի օգնական

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնուրույն կուրսին, որը դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ հավելելով, որ այնուամենայնիվ, Երևանը շարունակում է անդամակցել կազմակերպությանը, և ՀԱՊԿ բոլոր միջոցառումների դռները «բաց են» նրա համար։

«Կասկածի տակ չենք դնում դնում իրենց կուրսն ինքնուրույն որոշելու՝ հայ գործընկերների իրավունքը։ Դե յուրե, Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և այդպիսով պահպանում է բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար ՀԱՊԿ-ի դռները բաց են։

«Մենք հույս ունենք, որ, ամեն դեպքում, հայկական ներկայացուցիչները վաղ, թե ուշ կվերսկսեն կազմակերպության շրջանակում իրենց համագործակցությունը»,-նշել է Ուշակովը։