Հանուն մտերիմների առողջության. ինչ է պետք իմանալ պարբերական հիվանդության մասին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ըստ վիճակագրության, յուրաքանչյուր 16–րդ հայ ունի պարբերական հիվանդություն, իսկ յուրաքանչյուր 4–րդը մեկ մուտացիայի կրող է։
Չնայած այս հիվանդության նկատմամբ հայերի գենետիկ հակվածությանը, մարդիկ մինչև հիմա միշտ չէ, որ կարողանում են գրագետ պարզել օրգանիզմի ահազանգող նշանները, որոնց դեպքում պետք է դիմել մասնագետի։
Պարբերական հիվանդության վաղ ախտորոշումը թույլ է տալիս խուսափել մահացու բարդություններից։ Այդ պատճառով սեփական առողջության և մտերիմների առողջության պահպանման համար կարևոր է ծանոթ լինել պարբերական հիվանդության ախտանիշերին և ժամանակին դիմել բժշկի։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է տեսանյութ պարբերական հիվանդության առանցքային առանձնահատկությունների մասին, որոնք կարևոր է և պետք է իմանալ։


