Պարբերական հիվանդությունը դատավճիռ չէ ժամանակին արված ախտորոշման և բժիշկների խորհուրդներին հետևելու դեպքում
21.07.2023,
15:07
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը «Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում պատմում է, թե երբ է անհրաժեշտ ախտորոշել հիվանդությունը, որքան հաճախ է պետք անցնել բուժզննում և ինչ անալիզներ են անհրաժեշտ
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի–Արմենիա/.Պարբերական հիվանդությունը մեր օրերում դարձել է ախտորոշում, ոչ թե դատավճիռ, բայց ժամանակին արված հետազոտությունների, պարբերական բուժզննման և բժիշկների խորհուրդների պահպանման դեպքում։ Չնայած հիվանդությունն անբուժելի է, բայց մի շարք կանոնների պահպանման դեպքում կարելի է խուսափել կյանքին սպառնացող բարդություններից և ապահովել նորմալ կենսագործունեություն։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը «Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի-ёёёё շրջանակում պատմում է, թե երբ է անհրաժեշտ ախտորոշել հիվանդությունը, որքան հաճախ է պետք անցնել բուժզննում և ինչ անալիզներ են անհրաժեշտ։
Ժամանակին արված ախտորոշում և բուժզննումների պարբերականություն
Պարբերական հիվանդությունը (ընտանեկան միջերկրածովյան տենղ) ժառանգական հիվանդություն է, որի պատճառը գրանուլոցիտների մակարդակում բորբոքային և իմունային արձագանքի կարգավորման խանգարումներն են։ Այս պաթոլոգիան առաջին անգամ նկարագրվել է 1948թ.–ին ամերիկացի բժիշկ Ռայմանի կողմից, ով կրկնվող ծանր նոպաների պատճառով այն անվանել է «պարբերական հիվանդություն»։ Պարբերական հիվանդության նոպաներն առավել հաճախ դրսևորվում են տենդով, որովայնի շրջանում ցավերով, հոդացավերով և այտուցներով։
Պարբերական հիվանդությունը կամ ընտանեկան միջերկրածովյան տենդը (FMF) գենետիկ (ժառանգական) հիվանդություն է, որով տառապում են հիմնականում հայերը, հույները, հրեաներն ու արաբները։ Հիվանդությունը կարելի է ախտորոշել գենետիկ հետազոտության միջոցով։ Ախտորոշումն անհրաժեշտ է, եթե գրանցվում են նոպաներ, որոնք ուղեկցվում են հետևյալ դրսևորումներով.
• Տենդի կրկնվող նոպաներ
• Ցավեր որովայնի, կրծքավանդակի շրջանում
• Այտուցներ և ցավի զգացում խոշոր հոդերի շրջանում (մարմնի մեկ կամ միանգամից մի քանի տեղում)
Եթե խոսքը երեխաների մասին է, ապա բժշկի դիմելու առիթ կարող են լինել.
• Տենդի կրկնվող նոպաները
• Անհանգիստ վիճակը
• Ցավը որովայնի շրջանում, որը երբեմն ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, փորի փքվածությամբ

Բուժզննումների պարբերականություն
Նորմալ կյանքի որակ ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել դիսպանսեր հսկողություն։ Ընդ որում շատ կարևոր է անել դա` անկախ նոպաներից, ինչպես նաև դրանց միջակայքում։ Պացիենտները պետք է տարին երկու անգամ այցելեն բժշկի, հետևեն մի շարք պարամետրերի (բորբոքման մարկերներ) և ստուգեն ներքին օրգանների վիճակը հարակից հիվանդությունները կանխելու համար, որոնք կարող են ազդել պարբերական հիվանդության վրա։
Բորբոքման լաբորատոր մարկերների մակարդակի բարձրացումը բնութագրվում է հետևյալ ցուցանիշների նշանակության աճով` լեյկոցիտների, նեյրոֆիլների, տրոմբոցիտների քանակ, էրիթրոցիտների նստեցման արագություն, ամիլոիդ A-ի շիճուկային սպիտակուց և/կամ ֆիբրինոգեն։
Ինքնազգացողության վատացման դեպքում պետք է անհապաղ կապվել բժշկի հետ։ Կոլխիցին ընդունելիս կարևոր է կանոնավոր կերպով (միջինը տարին երկու անգամ) ստուգել օրգանիզմի վիճակը և կլինիկական ու լաբորատոր պարամետրերը։
Խորհուրդներ` պարբերական հիվանդություն ունեցող պացիենտներին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը կազմել է խորհուրդների հուշաթերթիկ պարբերական հիվանդություն ունեցող պացիենտների համար։
1. Պահպանեք ոչ խիստ սահմանափակումներ սննդակարգում` խուսափեք չափազանց դժվարամարս և կծու ուտելիքներից, ինչպես նաև թթու մթերքներից։
2. Խուսափեք ռիսկային իրավիճակներից, երկար մի մնացեք արևի տակ, որոշակի կլիմայական և եղանակային պայմաններում, խուսափեք չափից մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։
3. Մի ընտրեք որոշ սպեցիֆիկ մասնագիտություններ, որոնք կապված են էքստրեմալ իրավիճակների և ծանրաբեռնվածության հետ, օրինակ` զինվորականի և փրկարարի մասնագիտությունը։
4. Խուսափեք սթրեսներից։
5. Մի ընդունեք դեղամիջոցներ (բացի կոլխիցինից) առանց բժշկի հետ խորհրդակցելու , քանի որ դրանց փոխազդեցությունը կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։
Տեղեկատվություն՝ բաց աղբյուրներից, այդ թվում` «Նովոստի-Արմենիա» գործակալության «Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի հոդվածներից։

erid: LjN8KMqsX
ԳՈՎԱԶԴ