431.27
5.71
396.02
+1
Եղանակը Երևանում
Հայ

Պարբերական հիվանդություն. բժիշկների խորհուրդները

10:27
17 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.Պարբերական հիվանդությունը կամ ընտանեկան միջերկրածովային տենդը (FMF) գենետիկ (ժառանգական) հիվանդություն է, որն ի հայտ է գալիս հիմնականում հայերի, հույների, հրեաների և արաբների շրջանում: Չնայած, որ հիվանդությունն անբուժելի է, ճիշտ բուժման և մի շարք կանոնների պահպանման դեպքում կարելի է խուսափել բարդություններից և վարել նորմալ կենսակերպ:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը «Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում ներկայացնում է բժիշկների մի քանի հիմնական խորհուրդներ, որոնք կօգնեն թեթևացնել հիվանդության ախտանիշերն ու ապրել լիարժեք կյանքով:

Ժամանակին դիմեք բժշկի

Պարբերական հիվանդության վաղ ախտորոշումը թույլ է տալիս խուսափել կյանքի համար վտանգավոր բարդություններից, ինչպիսինն է երիկամների ամիլոիդոզը: FMF-ը կարելի է ախտորոշել գենետիկ հետազոտության միջոցով, որի անցկացման հիմքերից են կրկնվող նոպաները, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությամբ, որովայնի, կրծքավանդակի ցավերով, այտուցներով և ցավերով խոշոր հոդերի շրջանում (մի տեղ կամ միանգամից մի քանի տեղ): Եթե ձեր կամ ձեր հարազատի մոտ նկատում եք նման ախտանիշեր, ապա պետք է դիմել բժշկի, ով անհրաժեշտության դեպքում կնշանակի ձեզ հետազոտություն:

Ինչ վերաբերում է երեխներին, ապա պետք է դիմել բժշկի, եթե երեխայի մոտ առկա են կրկնվող նոպաներ, բարձր ջերմություն, անհանգստություն, ցավեր որովայնի շրջանում, որոնք երբեմն ուղեկցվում են սրտխառնոցով, փսխումով, որովայնի փքվածությամբ:

новартис советы врачей

Պարբերաբար հետազոտվեք

Նորմալ կենսակերպ վարելու համար անհրաժեշտ է հետևել հիվանդության ընթացքին: Կոլխիցին ընդունելիս կարևոր է կանոնավոր կերպով ստուգել օրգանիզմն ու հիմնական կլինիկական և լաբորատոր պարամետրերը:

Կարևոր է նաև հետևել այլ օրգանների վիճակին և վաղ հայտնաբերել հարակից հիվանդությունները, որոնք կարող են ազդել պարբերական հիվանդության վրա:

новартис советы врачей

Պահպանեք ոչ խիստ սննդային սահմանափակումներ

Պարբերական հիվանդության դեպքում ցանկալի է պահպանել որոշ սննդային սահմանափակումներ՝ խուսափել չափազանց ծանր և կծու, ինչպես նաև թթու մթերքներից: Դա կօգնի պահպանել ներքին օրգանների նորմալ վիճակը, խուսափել հարակից հիվանդություններից և ռիսկերից, որոնք կարող են բացասաբար ազդել պարբերական հիվանդության վրա:

новартис советы врачей

Խուսափեք ռիսկային իրավիճակներից

Ընտանեկան միջերկրածովային տենդի դրսևորման վրա ազդում են ոչ միայն ներքին, այլև արտաքին գործոնները, որոնք նաև կապված են եղանակային պայմանների հետ: Երկար ժամանակի արևոտ և քամոտ եղանակին մնալը, որոշակի կլիմայական և եղանակային պայմանները, չափից շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այս ամենը կարող է հանգեցնել հիվանդության նոպաների սրացմանը: Ռիսկային գործոններից են նաև սթրեսն ու հորմոնալ վիճակը: Կարևոր է վերլուծել նոպաների առաջացման պահերն ու խուսափել ռիսկային իրավիճակներից:

Ուշադիր եղեք մասնագիտություն ընտրելիս

Պարբերական հիվանդության ընթացի վրա ազդող ռիսկերի կապակցությամբ, որոնց մասին արդեն խոսեցինք, խորհուրդ է տրվում խուսափել որոշ մասնագիտություններից, որոնք կապված են էքստրեմալ իրավիճակների և ծանրաբեռնվածության հետ: Օրինակ, դրանցից են զինվորական մասնագիտությունները: Այս սահմանափակումը կապված է այն բանի հետ, որ նույնիսկ բուժման բարձր արդյունավետության դեպքում չկա երաշխիք, որ նոպան չի սկսվի արտակարգ պայմաններում:

новартис советы врачей

* Օգտագործված լուսանկարներում պատկերված չեն իրական պացիենտներ

арм новартис дийсклеймер

Գովազդ

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:21
14 Նոյեմբերի 2022
Պարբերական հիվանդություն. ի՞նչ գիտեն հիվանդության մասին երևանցիները
Քանի որ ընտանեկան միջերկրածովային տենդը տարածված է հայերի շրջանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությունն անցկացրեց հարցում երևանցիների շրջանում` իմանալու համար` արդյոք նրանք գիտեն, թե ինչ է պարբերական հիվանդությունը և որոնք են դրա ախտանիշերը։
10:57
26 Սեպտեմբերի 2022
Կյանքը` պարբերական հիվանդության հետ. ռիսկերի և բարդությունների նվազեցում
Պատմում ենք` ինչպես կարելի է նվազեցնել պարբերական հիվանդության ռիսկերը և բարդությունները, որպեսզի հնարավոր լինի ապրել սովորական կյանքով և խուսափել մահացու բարդություններից
10:15
10 Հունիսի 2022
Պարբերական հիվանդություն. ախտորոշում, ոչ թե դատավճիռ
«Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում պատմում ենք այն մասին, թե ինչու կյանքն ամենևին չի դադարում հաստատված ախտորոշումից հետո և ոչ մի դեպքում պետք չէ հանձնվել
14:49
30 Հուլիսի 2021
ԹԵՍՏ.կարո՞ղ եք տարբերել ճիշտը միֆից պարբերական հիվանդության մասին
[#ԹԵՍՏ]
Ստուգեք արդյոք կարո՞ղ եք իրական փաստը տարբերել միֆի
16:07
14 Հուլիսի 2021
Հանուն մտերիմների առողջության. ինչ է պետք իմանալ պարբերական հիվանդության մասին (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք տեսանյութ պարբերական հիվանդության առանցքային առանձնահատկությունների մասին, որոնք կարևոր է և պետք է իմանալ.ՎԻԴԵՈ
12:25
30 Հունիսի 2021
Պարբերական հիվանդություն.ժառանգականության ու շրջական միջավայրի դերը
«Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում կպատմենք ժառանգականության և շրջակա միջավայրի դերի մասին այս «առեղծվածային» հիվանդության զարգացման և ընթացքի հարցում
11:00
25 Հունիսի 2021
Թաքնված սպառնալիք.ինչպե՞ս խուսափել պարբերական հիվանդության վտանգավոր բարդություններից
Ներկայացնում ենք պարբերական հիվանդության վտանգավոր բարդությունները, ինչպես նաև դրանցից խուսափելու միջոցները
13:25
01 Հունիսի 2021
Ինչպե՞ս երեխայի մոտ հայտնաբերել պարբերական հիվանդության ախտանիշներն ու խուսափել բարդություններից
Պարբերական հիվանդությունը, որը հանգեցնում է վտանգավոր բարդությունների, հիմնականում սկսում է դրսևորվել վաղ տարիքում։ Այդ պատճառով շատ կարևոր է ժամանակին ախտորոշել այն երեխաների մոտ
19:18
15 Մայիսի 2021
Հինգ ամենահաճախ տրվող հարցերը պարբերական հիվանդության մասին. պատասխանում են փորձագետները
Պարբերական հիվանդությունը կամ ընտանեկան միջերկրածովյան տենդը (FMF) մինչև հիմա համարվում է ամենաառեղծվածային և բարդ ախտորոշվող հիվանդություններից մեկը
20:17
27 Ապրիլի 2021
7 կարևոր փաստ պարբերական հիվանդության մասին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 7 կարևորագույն փաստ պարբերական հիվանդության մասին, որոնք պետք է իմանալ
13:00
05 Հունվարի 2021
5 հրատապ քայլ պարբերական հիվանդության ախտանիշները հայտնաբերելուց հետո
Ներկայացնում ենք 5 հրատապ քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն պարբերական հիվանդության ախտանիշները հայտնաբերելուց հետո
17:20
29 Դեկտեմբերի 2020
Յուրաքանչյուր 16-րդ հայ պարբերական հիվանդություն ունի. ո՞րն է վաղ ախտորոշման օգուտը
«Նովոստի – Արմենիա» գործակալության «Պարբերական հիվանդություն» հատուկ նախագծի շրջանակում հիվանդությանը վերաբերող հարցերին է պատասխանում Բժշկական գենետիկայի և առաջնային առողջության պահպանման կենտրոնի բժիշկ–գենետիկ Աննա Եղիազարյանը