Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
21.02.2024,
22:47
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին մասնակցելու համար։
«Այս տարի լրանում է Շառլ Ազնավուրի 100–ամյակը, և ես հուսով եմ, որ սեպտեմբերին մենք միասին կմասնակցենք Երևանում Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին։ Պետք է նաև արրձանագրեմ, որ Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են առանձնահատուկ դինամիկ փուլում։ Մեր հարաբերությունները խորանում են տնտեսական, քաղաքական ոլորտներում», – ասել է Փաշինյանը Փարիզում Մակրոնի հետ համատեղ հայտարարության ընթացքում։–0–