Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
19.02.2024,
09:45
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20։20-ից 20։40-ն ընկած ժամանակահատվածում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Մուրացան» մանկական հիվանդանոց և «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել 13 քաղաքացի։
Նրանցից վեցը երեխաներ են, որոնց տարիքները 3, 4, 5, 7, 10 և 14 է, տեղափոխվել են «Մուրացան» բժշկական կենտրոն։
Կայքի հաղորդմամբ, բոլոր քաղաքացիները հոսպիտալացվել են Նուբարաշենի տներից մեկից, որտեղ մասնակցել են խնջույքի։
Ինչպես Facebook–յան իր էջում հայտնում է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց տեղափոխված 6 երեխաների մոտ հաստատվել է շմոլ գազով թունավորում արյան լաբորատոր քննությամբ: Երեխաները ներկա պահին ստանում են համապատասխան բուժօգնությունը՝ վիճակները գնահատվում է բավարար:–0–