420.39
4.19
395.1
+17
Եղանակը Երևանում
Հայ

Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)

16:07
22 Փետրվարի 2024
ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 18-ի առավոտյան ժամը 5-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել Բերդ քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ գիշերվա ժամը 2-3-ի կողմերը ձայներ են լսել Մաշտոցի փողոցում գտնվող խանութի կողմից, մոտեցել են և ճաղավանդակի արանքում նկատել լինգ: Ընդ որում, ոչ մի բանի ձեռք չէին տվել, իրենց ուժերով պահպանել էին դեպքի վայրը` մինչ իրավապահները կհասնեին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Դեպքի վայր մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Ակնհայտ էր, որ փորձել էին հանել ճաղավադակն ու գողություն անել խանութից:

Загружается новость ... "Лево"

Բերդի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ: Քրեական հետախույզներն էլ, զուգահեռ իրացնելով օպերատիվ-հետախուզական տվյալները, նույն օրը ցերեկը, ժամը 13.30-ին, իր տան մոտ հայտնաբերեցին Բերդ քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ 32-ամյա երիտասարդին, հրավիրեցին բաժին, որտեղ նա խոստովանեց, որ գողության փորձ կատարողը ինքն է:

Ըստ նախնական տեղեկության` հանցագործությունն ավարտին հասցնելուն նրան խանգարել էր պատահական մի մեքենա: Մթության մեջ նկատելով մոտեցող լուսարձակները` 32-ամյա երիտասարդը ենթադրել էր, թե կարող են ոստիկաններ լինել, ամեն ինչ թողել էր տեղում և շտապ հեռացել:

Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:04
17 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ Volkswagen–ը գլխիվայր շրջվել է
Խոշոր ավտովթար Երևանում
15:53
16 Ապրիլի 2024
Վթարվել է Լոռիի մայրուղային ջրատարը․ առանց ջուր են մնացել Վանաձորն ու 13 գյուղ (ՎԻԴԵՈ)
Վթարվել է Լոռիի մայրուղային ջրատարը․ առանց ջուր են մնացել Վանաձորն ու 13 գյուղ. ՎԻԴԵՈ
15:21
15 Ապրիլի 2024
Հայտնաբերվել է գագաթոսկրի և ճակատոսկրի կոտրվածք․ ԲԿ–ն՝ 3–րդ հարկից ընկած մեկ տարեկան երեխայի առողջական վիճակի մասին
Հայտնաբերվել է գագաթոսկրի և ճակատոսկրի կոտրվածք, երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
13:48
15 Ապրիլի 2024
Երևանում 28–ամյա երիտասարդն ատրճանակը պահել է սուպերմարկետի գանձապահի վրա, վերցրել գարեջուր ու ծխախոտ և հեռացել
Երևանում 28–ամյա երիտասարդն ատրճանակը պահել է սուպերմարկետի գանձապահի վրա, վերցրել գարեջուր ու ծխախոտ և հեռացել
11:28
15 Ապրիլի 2024
Երևանում 1,5 տարեկան երեխա է ընկել 3–րդ հարկից․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Երևանում 1,5 տարեկան երեխա է ընկել 3–րդ հարկից․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:12
15 Ապրիլի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ պայմանագրային զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է գետում, նրա մարմինը գտել են մեքենայից դուրս (ՎԻԴԵՈ)
Զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է գետում, նրա մարմինը գտել են մեքենայից դուրս․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
09:59
15 Ապրիլի 2024
Նորաշեն գյուղի մոտ մեքենան ընկել է Սևանա լիճը
Նորաշեն գյուղի մոտ մեքենան ընկել է Սևանա լիճը
22:27
13 Ապրիլի 2024
Հայտնաբերվել է 36կգ ոսկի և մի քանի մլրդ դրամ գողացած կասկածյալներից մեկը․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)
Հայտնաբերվել է 36կգ ոսկի և մի քանի մլրդ դրամ գողացած կասկածյալներից մեկը․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
22:00
12 Ապրիլի 2024
Զինծառայողներ տեղափոխող «Ուրալը» դուրս է եկել երթևեկելի հատվածից․ 4 զինծառահող մահացել է, 20–ը վիրավոր է
Զինծառայողներ տեղափոխող «Ուրալը» դուրս է եկել երթևեկելի հատվածից․ 4 զինծառայող մահացել է, 20–ը վիրավոր է
15:50
12 Ապրիլի 2024
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ ու փորձել է դանակով կտրել տղամարդու կոկորդը․ սպանության փորձ է կանխվել
Փորձել է դանակով կտրել տղամարդու կոկորդը․ սպանության փորձ է կանխվել