Բրազիլուհին իր հետ բանկ է բերել տղամարդու դիակ նրա անունով վարկ վերցնելու համար (ՎԻԴԵՈ)

17.04.2024, 22:59
Բրազիլուհին իր հետ բանկ է բերել տղամարդու դիակ նրա անունով վարկ վերցնելու համար․ ՎԻԴԵՈ
Բրազիլուհին իր հետ բանկ է բերել տղամարդու դիակ նրա անունով վարկ վերցնելու համար (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի բանկի աշխատակիցները շոկի մեջ են հայտնվել, երբ հաճախորդը նրանց մոտ է եկել՝ անվասայլակով տարօրինակ տղամարդու ուղեկցությամբ։ Անծանոթ կինը ներկայացել է որպես իր լուռ ուղեկցի զարմուհի։ Անվասայլակով տղամարդը եղել է շատ գունատ, նիհար, չի շարժվել ու չի խոսել, հայտնում է KP-ն՝ հղում անելով Daily Mail-ին։

«Նա շատախոս չէ: Հորեղբայր, ուզու՞մ ես նորից հիվանդանոց գնալ»,- տեսանյութում ասում է Էրիկա դե Սոուզա Վեիյրու Նունյես անունով կինը։
Տեսանյութը նկարահանել են բանկի աշխատակիցները։

Նունյեսը բանկ է բերել մահացած հորեղբորը, ով իբր ցանկացել է վարկ վերցնել։

Ապացուցելու համար, որ հորեղբայրը մահացած չէ, ոչ ադեկվատ կինը սկսել է շարժել մահացած տղամարդը ձեռքը, գլուխը պահել է ուղիղ անկյան տակ:

Կնոջը, սակայն, բերման են ենթարկել։ Պարզվել է, որ աթոռին նստած տղամարդը 68-ամյա Պաուլո Ռոբերտո Բրագան է, ով բանկում հայտնվելուց առնվազն յոթ ժամ առաջ մահացել է։