Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը կայուն ծանր է

17.04.2024, 19:31
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը կայուն ծանր է
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում 3–րդ հարկից ընկած 1 տարեկան երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն ծանր, հայտնում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժշկական թիմի շնորհիվ նկատվում է դրական դինամիկա։ Փոքրիկը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։

Ապրիլի 15–ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր ընդունվել մեկ տարեկան երեխա, որը երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել երկրորդ հարկի ծածկի (козырёк) վրա, ապա՝ գետնին:

Մեքենայով երեխային նախ տեղափոխել են «Մուրացան» ԲԿ, այնտեղից էլ շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Կատարվել է պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն (ԿՏ): Հայտնաբերվել է աջից գագաթոսկրի կոտրվածք, ձախից՝ ճակատոսկրի կոտրվածք՝ անցումով առաջային գանգափոս, ճակատային շրջանի էպիդուրալ հեմատոմա և լյարդի սալջարդ հարցականով։