418.04
4.21
392.6
+12
Եղանակը Երևանում
Հայ

Իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ ՀԱԿ–ը՝ Սամվել Վարդանյանի միջադեպի մասին

19:43
17 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ իրավապահ մարմինների կատարած գործողությունները հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար, նշվում է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտարարության մեջ։

«Նիկոլ Փաշինյանի ռեժիմի այս վերջին գործողությունը, մարդու երեսին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թքելու ամոթալի պատմությունը, քաղաքական հակառակորդներին բռնաճնշումներով և ապօրինի քրեական հետապնդումներով լռեցնելու վերջերս հաստատված պրակտիկան, նույն մեթոդներով ՏԻՄ մարմիններում ընդդիմության կողմից ձևավորված իշխանության յուրացումը ցույց են տալիս Հայաստանի ներկա իշխանությունների բացահայտ արհամարհանքը մարդու իրավունքների և արժանապատվության, խոսքի ազատության և ժողովրդավարության հիմնարար նորմերի նկատմամբ։

Իշխանություններն, ըստ էության, ցուցադրում են, որ ընտրել են ժողովրդավարության կազմաքանդման և ավտորիտարիզմի վերահաստատման ուղին և պատրաստ են ամեն օր հատել նորանոր կարմիր գծեր», – նշվում է հայտարարության մեջ։

Գնահատելով կատարվածը որպես վտանգավոր սահմանի հատում, Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում ժողովրդավարական արժեքներին հավատարիմ քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին և քաղաքական ուժերին վճռականորեն ընդվզել և դիմակայել երկրում բռնատիրական կարգերը վերականգնելու Փաշինյանի ռեժիմի բացահայտ փորձերին։

«Սամվել Վարդանյանի գործի վերաբերյալ մենք նաևպահանջում ենք Գլխավոր դատախազից՝ կատարել օրենքի և ժողովրդավարության պաշտպանության հետ կապված սահմանադրական պարտավորությունները, բացահայտել ու պատժել մարդու իրավունքները և արժանապատվությունը ոտնահարող այս արտադատարանական հաշվեհարդարի պատվիրատուներին և կատարողներին», – նշվում է ՀԱԿ–ի հայտարարության մեջ։

Ապրիլի 15-ին հասարակական տրանսպորտում տեղի է ունեցել միջադեպ։ Քաղաքացի Սամվել Վարդանյանը, տեսնելով ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին, ասել է. «Հակահայ վիժվա՞ծք, մարդամեջ եք հելնում դո՞ւք»: «Ապուշ ե՞ս, արա՛, թող իջնեմ»,- արձագանքել է պատգամավորը և հրել քննադատող ուղևորին: Նույն օրը հայտնի է դարձել, որ ոստիկանությունը ձերբակալել է քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանին՝ խուլիգանության մեղարանքով։ Ավելի ուշ Վարդանյանի փաստաբանները հայտնեցին, որ Վարդանյանը ծեծի է ենթարկվել Քննչական կոմիտեից ոստիկանության Ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ճանապարհին։

Քաղաքացիական հագուստով և դիմակներով երկու տղամարդ ավտոմեքենայից դուրս են բերել ձեռնաշղթաներով կապված Վարդանյանին, ծեծել, վիրավորել և նվաստացրել։ Մի քանի րոպե անց նրանց են մոտեցել ուղեկցող ոստիկանները և Վարդանյանին տեղափոխել Ձերբակալվածների պահման վայր։ Ապրիլի 17–ին Վարդանյանին առաջադրվել է մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով։ Ոստիկանությունից հայտնում են, որ Վարդանյանի միջադեպի հետ կապված նշանակվել է ծառայողական քննություն։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը