416.1
4.23
387.32
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնաբերվել է 36կգ ոսկի և մի քանի մլրդ դրամ գողացած կասկածյալներից մեկը․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)

22:27
13 Ապրիլի 2024
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ ապրիլի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել են օրերս hանրապետությունը ցնցած 36 կգ ոսկյա ձուլակտորների և խոշոր չափի գումարն ավազակային հարձակմամբ հափշտակող կասկածյալներից մի քանիսին։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ գողոնի մի մասը «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևանից տեղափոխում են։

Արդեն Արարատի վարչական տարածքում ոստիկանների ու պարեկների տեսադաշտում է հայտնվում կասկածելի «Mercedes Vito»-ն ու վայրկյանների ընթացքում ոստիկաններն ու պարեկները բռնում են կասկածյալին։

Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվում է գողացված ոսկյա ձուլակտորներից 2-ը և գումարի մի մասը։ Նշված վայրից 2 մարդ բերման է ենթարկում ոստիկանության Մալաթիայի բաժին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 10-ին՝ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են:

Ահազանգից անմիջապես հետո Արմավիրի մարզի Փարաքար համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, իսկ մայթեզրին գտնվել են 3 անձ, որոնց ձեռքերին ամրակցված են եղել ձեռնաշղթաներ։

Նախաքննության շրջանակերում նախնական, դեռևս քննությամբ ստուգման ենթակա տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ապրիլի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում դիմակավորված, ատրճանակներով զինված առնվազն 4 անձ ավտոմեքենայով կանգնեցրել են վերը նշված 3 անձանցից մեկի վարած «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, վարորդին ու 2 ուղևորներին բռնություն գործադրելով իջեցրել ավտոմեքենայից, պառկեցրել գետնին ու ձեռնաշղթաներ հագցրել։

Այնուհետև, արցունքաբեր գազ կիրառելով՝ երեքին էլ նստեցրել են ավտոմեքենան, հափշտակել բեռնախցիկում գտնվող ճամպրուկների և պայուսակների մեջ եղած մոտ 1 միլիարդ 24 միլիոն ՀՀ դրամ գումարին համարժեք, շուրջ 36 կիլոգրամ ոսկյա երեք ձուլակտորներ, մոտ 1 միլիարդ 216 միլիոն ՀՀ դրամին համարժեք 293 միլիոն ռուբլի գումարը և դիմել փախուստի:

Ապրիլի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության, հետ, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերել էին ավազի մեջ կիսաթաղված վիճակում գտնվող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա: Ոստիկաններն ունեին հիմնավոր կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են կատարել Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում 4 հոգով դիմակավորված ու զինված ավազակային հարձակումը, որի ժամանակ հափշտակել են 36 կգ ոստի և 293 միլիոն ՌԴ ռուբլի, ապա նշված «Porsche Cayenne»-ով դիմել են փախուստի:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:03
03 Մայիսի 2024
Երևանում, տան հյուրասենյակում, 17–ամյա տղայի դի է հայտնաբերվել
Ողբերգական դեպք Երևանում
12:33
03 Մայիսի 2024
Մարտական ատրճանակով սպառնացել են բնակչուհուն ու գողացել պայուսակը․ Երևանում զինված, ավազակային հարձակում է տեղի ունեցել
Երևանի շենքերից մեկում, տուն մտնելիս, մարտական ատրճանակով սպառնացել են բնակչուհուն ու գողացել պայուսակը
11:39
03 Մայիսի 2024
Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը ֆիզիկական և հոգեբանական բռնություն է կիրառել տարրական դասարանների սովորների նկատմամբ
Երևանում ուսուցիչը ֆիզիկական բռնություն է կիրառել տարրական դասարանների սովորների նկատմամբ․ նրան ազատել են աշխատանքից
16:01
02 Մայիսի 2024
Երևանում բախվել են BMW-ն ու Hyundai Sonata–ն․ BMW-ն կողաշրջվել է
Բախման հետևանքով BMW-ն կողաշրջվել է
15:11
02 Մայիսի 2024
Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկում 46–ամյա տղամարդը կրակել ու սպանել է 67–ամյա տղամարդուն
Սպանություն Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկում
14:32
02 Մայիսի 2024
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է
Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը 1 օր անց հիվանդանոցում մահացել է
11:41
02 Մայիսի 2024
Շիրակի մարզում Mitsubishi–ն վրաերթի է ենթարկել 9–ամյա երեխայի․ նա, գիտակցության չգալով, մահացել է
Ողբերգական վրաերթ Շիրակի մարզում․ 9–ամյա երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
14:50
30 Ապրիլի 2024
Կիևյան կամրջից 16–ամյա պատանի է նետվել, նա ողջ է մնացել
16–ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
11:05
30 Ապրիլի 2024
Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
Գիշերը քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից
21:15
29 Ապրիլի 2024
19–ամյա երևանցին կալանավորվել է թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով
19–ամյա երևանցին Տելեգրամի իր էջով թմրանյութի մեծ թվով գնորդներ է հավաքել
15:54
29 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանի Մյասնիկյան պողոտայում․ 3 մեքենա է բախվել
Մյասնիկյան պողոտայում խոշոր ավտովթար է
15:44
29 Ապրիլի 2024
18–ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
18–ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ