Մարտական ատրճանակով սպառնացել են բնակչուհուն ու գողացել պայուսակը․ Երևանում զինված, ավազակային հարձակում է տեղի ունեցել
03.05.2024,
12:33
Երևանի շենքերից մեկում, տուն մտնելիս, մարտական ատրճանակով սպառնացել են բնակչուհուն ու գողացել պայուսակը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մայիսի 2-ին, ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի 3-րդ շենքում զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի մուտքերից մեկի 3-րդ հարկի բնակարաններից մեկի դռան մոտ հայտնաբերել են մարտական ատրճանակ։ Տան տերը ոստիկաններին հայտնել է, որ իրեն անծանոթ անձը, նշված ատրճանակով զինված, հարձակվել է իր վրա, երբ ինքը փորձել է տուն մտնել, ապա ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել իր պայուսակը, որում այլ իրերի հետ եղել է նաև գումար, ապա դիմել է փախուստի։
Ժամանել է նաև փորձաքրեագետը։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Պարզվում է նաև տուժած քաղաքացու ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։