Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը ֆիզիկական և հոգեբանական բռնություն է կիրառել տարրական դասարանների սովորների նկատմամբ

03.05.2024, 11:39
Երևանում ուսուցիչը ֆիզիկական բռնություն է կիրառել տարրական դասարանների սովորների նկատմամբ․ նրան ազատել են աշխատանքից
Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը ֆիզիկական և հոգեբանական բռնություն է կիրառել տարրական դասարանների սովորների նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնական դպրոցներից մեկի ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորողների նկատմամբ:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Facebook–յան իր էջում։

«Ակնհայտ փաստերի հիման վրա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան գրությամբ դեպքի առնչությամբ ամբողջական տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ դիտարկելու նշյալ ուսուցչի նկատմամբ իրավական համապատասխան գործընթաց նախաձեռնելու անհրաժեշտությունը: Երևանի քաղաքապետարանը հետևողական է լինելու ենթակայությամբ գործող կրթամշակութային հաստատությունների սովորողների, ինչպես նաև մանկավարժների իրավունքները պաշտպանելու և այդ ուղղությամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար», – նշել է Կոստանյանը։

Նա նաև հավելել է, որ նշված ուսուցիչն ազատվել է աշխատանքից: