Երևանում կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել է 26–ամյա երիտասարդի դի, պարկուճներ, արնանման հետքեր

13.06.2024, 16:17
Երևանում կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել է 26–ամյա երիտասարդի դի
Երևանում կրակոցներ են հնչել․ հայտնաբերվել է 26–ամյա երիտասարդի դի, պարկուճներ, արնանման հետքեր

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հունիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը  00:30-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 1-ին փողոցում հնչել են կրակոցներ և կա զոհ։

Ոստիկաններն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, 30-ից ավելի ինքնաձիգից կրակված պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր։

Ոստկաներնն ու քննիչները պարզել են որ սպանվածը Երևանի բնակիչ 26-ամյա Մհեր Խ.-ն է, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կան հրազենային մի քանի կրակոցի հետքեր։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։