Վահանաձև գեղձի ախտահարման 8 նշան․ էնդոկրինոլոգ Անուշ Միրզոյանը պարզաբանում է բուժման ձևերը (ՎԻԴԵՈ)

30.04.2024, 13:07
Բժիշկ–էնդոկրինոլոգ Անուշ Միրզոյանն անդրադարձել է վահանաձև գեղձի խնդիրների բուժմանը և բիոպսիայի միֆերին․ ՎԻԴԵՈ
Վահանաձև գեղձի ախտահարման 8 նշան․ էնդոկրինոլոգ Անուշ Միրզոյանը պարզաբանում է բուժման ձևերը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Բժիշկ–էնդոկրինոլոգ Անուշ Միրզոյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության Novosti-Armenia Stories YouTube–յան ալիքով հեռարձակվող «Մի՞ֆ, թե՞ իրականություն» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է վահանաձև գեղձի խնդիրների բուժմանը և բիոպսիայի միֆերին։

«Վահանաձև գեղձը մեր էներգիայի աղբյուրն է, եթե ախտահարվում է, առաջանում է հոգնածության զգացողություն, բայց սա միայն առաջին նշանն է» ,- ասում է Միրզոյանը և թվարկում մյուս ախտանշանները, որոնք հայտնաբերելու դեպքում պետք է դիմել մասնագետի և չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ միֆերը շատ են, բուժման ձևերը՝ տարբեր:

Բիոպսիայի վերաբերյալ կարծիքները, հաճախ, չեն համապատասխանում իրականությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։