417.11
4.21
388.01
+9
Եղանակը Երևանում
Հայ

Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկում 46–ամյա տղամարդը կրակել ու սպանել է 67–ամյա տղամարդուն

15:11
02 Մայիսի 2024
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արագածոտնի մարզի 67–ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնի հերթապահ մաս «Նաիրի» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ ապրիլի 29-ին՝ ժամը 19:54-ին, հրազենային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչը՝ ծնված 1957թ.։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության ընթացքում բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ 67–ամյա տղամարդը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն օրը նշված բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ տղամարդը մահացել է։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2024թ․ ապրիլի 29-ին' ժամը 19:30-ի սահմաններում, տուժողը, Երևան քաղաքի 46–ամյա բնակիչը և մի խումբ անձինք ընթրել են Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկում, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ Երևանի հիշյալ բնակիչը, 67–ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ գրանցված F-ՉԶ75 մոդելի, 9մմ տրամաչափի, հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է վերջինիս կենսական կարևոր օրգանների ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։

Նույն օրը 46–ամյա տղամարդը ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմին և ներկայացրել հանցագործության գործիքը, մեկ կրակված պարկուճը, որոնք առգրավվել են:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքեր և քննությանը հետաքրքրող այլ իրեր, հարցաքննվել են մեկ տասնյակից ավել վկաներ, կատարվել են առգրավումներ, վերցվել նմուշներ, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Երևանի 46–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155–րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
08 Մայիսի 2024
Լոռիում 56–ամյա որդին գիշերը բութ գործիքով հարվածել է 83–ամյա մորը․ կինն օրեր անց մահացել է
56–ամյա որդին գիշերը բութ գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել 83–ամյա մորը
14:56
08 Մայիսի 2024
Հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնի բարերից մեկում
Երևանի կենտրոնում հրդեհ է բռնկվել
13:14
07 Մայիսի 2024
Երկու տղամարդ Բագրատաշենի սահմանից վրացի անծանոթ անձից 1,5 դրամով գնել են ծխախոտ ու ցանկացել են վերավաճառել (ՎԻԴԵՈ)
Մեկուկես միլիոն դրամի ծխախոտը գնել էին վերավաճառելու նպատակով․ ՎԻԴԵՈ
10:38
07 Մայիսի 2024
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող տներում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
16:32
06 Մայիսի 2024
Գեղարքունիքում մարդ ու կին գողացել են բազմոց, բազկաթոռներ, սեղան, հեռուստացույց ու տարել իրենց տուն
Մարդ ու կին գողացել են բազմոց, բազկաթոռներ, սեղան, հեռուստացույց ու տարել իրենց տուն
11:49
06 Մայիսի 2024
Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում․ քաղաքացիները, վտանգելով իրենց կյանքը, վառվող ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորին
Քաղաքացիները, վտանգելով սեփական կյանքը, վառվող ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորին
11:09
06 Մայիսի 2024
Կիրանցում սակրավորը վնասվածքներ է ստացել ականազերծման աշխատանքների ժամանակ
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավոր է վիրավորվել
10:03
06 Մայիսի 2024
Գեղարքունիքում 10–ամյա երեխա է մոլորվել, որոնումներին մասնակցել է 21 փրկարար
Նախօրեին Գեղարքունիքում 10–ամյա երեխա է մոլորվել
10:10
04 Մայիսի 2024
Սարսափելի դեպք Գյումրիում․ տանը բռնկված հրդեհը մարելուց հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Տանը բռնկված հրդեհը մարելուց հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
09:57
04 Մայիսի 2024
Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով հեղեղվել են Նոր Արեշի տներն ու փողոցները (ՖՈՏՈ)
Գետի հենապատը փլուզվել է․ արտակարգ իրավիճակ Երևանում․ ՖՈՏՈ