14 ժամ ջուր չի լինի Երևանի և երկու մարզի որոշ հասցեներում

07.05.2024, 11:17
14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի և երկու մարզի որոշ հասցեներում
14 ժամ ջուր չի լինի Երևանի և երկու մարզի որոշ հասցեներում

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ 14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի և երկու մարզի որոշ հասցեներում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև 24.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

• Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան և Հաղթանակի թաղամասերի,

• Կոտայքի մարզի՝ գյուղ Պռոշյան 5 փողոցի և նրբանցքների:

• Արմավիրի մարզի՝   գյուղ Մերձավանի    ջրամատակարարումը.

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։