417.11
4.21
388.01
+20
Եղանակը Երևանում
Հայ

Լոռիում 56–ամյա որդին գիշերը բութ գործիքով հարվածել է 83–ամյա մորը․ կինն օրեր անց մահացել է

16:01
08 Մայիսի 2024
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից հաղորդում էր ստացվել, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնից իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ 1941 թ. ծնված Մարսիկ Հ.-ի դիակը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Հաղորդվել էր նաև, որ դիակի վրա առկա է գանգուղեղային վնասվածք, ինչի վերաբերյալ մահացածի 56-ամյա որդին հայտնել էր, որ մայրը ապրիլի 20-ին տանն ընկել է՝ ստանալով նշված վնասվածքը:

Ոստիկանության Տարոնի բաժնում փաստով կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Լոռու մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Մայիսի 6-ին ոստիկանության Տարոնի բաժնի և Լոռու մարզի քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 83-ամյա մոր հետ համատեղ բնակվող 56-ամյա որդին ապրիլի 19-ի գիշերը բութ կոշտ գործիքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել մոր մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կյանքի համար կենսական կարևորագույն օրգան համարվող գլխին, ինչի հետևանքով ապրիլի 28-ին նա հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել էր:

56-ամյա տղամարդը կալանավորվել է: Քրեական վարույթը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:54
09 Մայիսի 2024
Երևանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում 5 օրական երեխա է հայտնաբերվել
Երևանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել
14:56
08 Մայիսի 2024
Հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնի բարերից մեկում
Երևանի կենտրոնում հրդեհ է բռնկվել
13:14
07 Մայիսի 2024
Երկու տղամարդ Բագրատաշենի սահմանից վրացի անծանոթ անձից 1,5 դրամով գնել են ծխախոտ ու ցանկացել են վերավաճառել (ՎԻԴԵՈ)
Մեկուկես միլիոն դրամի ծխախոտը գնել էին վերավաճառելու նպատակով․ ՎԻԴԵՈ
10:38
07 Մայիսի 2024
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող տներում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
16:32
06 Մայիսի 2024
Գեղարքունիքում մարդ ու կին գողացել են բազմոց, բազկաթոռներ, սեղան, հեռուստացույց ու տարել իրենց տուն
Մարդ ու կին գողացել են բազմոց, բազկաթոռներ, սեղան, հեռուստացույց ու տարել իրենց տուն
11:49
06 Մայիսի 2024
Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում․ քաղաքացիները, վտանգելով իրենց կյանքը, վառվող ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորին
Քաղաքացիները, վտանգելով սեփական կյանքը, վառվող ավտոմեքենայից դուրս են բերել վիրավորին
11:09
06 Մայիսի 2024
Կիրանցում սակրավորը վնասվածքներ է ստացել ականազերծման աշխատանքների ժամանակ
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավոր է վիրավորվել
10:03
06 Մայիսի 2024
Գեղարքունիքում 10–ամյա երեխա է մոլորվել, որոնումներին մասնակցել է 21 փրկարար
Նախօրեին Գեղարքունիքում 10–ամյա երեխա է մոլորվել
10:10
04 Մայիսի 2024
Սարսափելի դեպք Գյումրիում․ տանը բռնկված հրդեհը մարելուց հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Տանը բռնկված հրդեհը մարելուց հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
09:57
04 Մայիսի 2024
Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով հեղեղվել են Նոր Արեշի տներն ու փողոցները (ՖՈՏՈ)
Գետի հենապատը փլուզվել է․ արտակարգ իրավիճակ Երևանում․ ՖՈՏՈ