Կիրանցում սակրավորը վնասվածքներ է ստացել ականազերծման աշխատանքների ժամանակ

06.05.2024, 11:09
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավոր է վիրավորվել
Կիրանցում սակրավորը վնասվածքներ է ստացել ականազերծման աշխատանքների ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը վնասվածքներ է ստացել։

ՀՀ ՊՆ-ից «Լուրերին» հայտնել են, որ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, նախնական տվյալներով, վտանգ չի սպառնում: