36–ամյա տղամարդը վիճել է ընկերուհու հետ ու ամբողջ ուժով հատակին է նետել նրա 15 օրական երեխային

30.10.2024, 20:29
Տղամարդը վերցրել է օրորոցում պառկած 15 օրական երեխային ու ամբողջ ուժով նետել հատակին
36–ամյա տղամարդը վիճել է ընկերուհու հետ ու ամբողջ ուժով հատակին է նետել նրա 15 օրական երեխային

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ռուսաստանի Բելգորոդի շրջանում տղամարդը հատակին է նետել 15 օրական երեխային։ Նորածին տղան վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

SHOT-ի տեղեկություններով՝ 22-ամյա երիտասարդ մայրը վիճել է 36-ամյա զուգընկերոջ հետ։ Զայրացած տղամարդը սպառնացել է սպանել նրան և որպես ապացույց, որ ասածները միայն խոսքեր չկան, սեղմել է օրորոցում պառկած նորածնին, հետո վերցրել ու ամբողջ ուժով նետել է հատակին։ 

Երեխային հոսպիտալացրել են։ Նրա մոտ ախտորոշվել է գլխի փակ վնասվածք, կողերի կոտրվածք, ձեռքի փակ կոտրվածք։ Բժիշկներն ամեն ինչ անում են փոքրիկին փրկելու համար, որպեսզի նա հաշմանդամ չմնա։

36–ամյա տղամարդը բերման է ենթարկվել, հարուցվել է քրեական գործ սպանության փորձի հատկանիշներով։ Նա նախկինում դատապարտված է եղել թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու փոխադրելու և վարչական վերահսկողությունից խուսափելու համար։