Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում. Լավրով
31.10.2024,
20:01
Լավրովի խոսքով՝ Հարավային Կովկասում Արևմուտքը համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Արևմուտքը իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Հայաստանին և Ադրբեջանին։
«Արևմուտքը չի դադարեցնում իր դեստրուկտիվ գործունեությունը Եվրասիական մայրցամաքի այլ հատվածներում։ Հարավային Կովկասում, նա համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է Լավրովը եվրասիական տարածաշրջանի անվտանգության խնդիրներին նվիրված համաժողովում։
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության ագրեսիվ գործողությունների արդյունքում մեծացել են մեր մայրցամաքի մասնատման ռիսկերը։