ԱԱԾ–ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին չոտնձգել իրավակարգի դեմ
09.05.2024,
12:37
ԱԱԾ–ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականություն

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի․/Նովոստի–Արմենկա/․ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվականի ապրիլի 4-ից սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ, հայտնում է ԱԱԾ–ի մամուլի ծառայությունը։
«Ընդգծելով սահմանադրական կարգը ցանկացած ոտնձգությունից պահպանելու Ազգային անվտանգության ծառայության առաքելությունը՝ արձանագրում ենք՝ սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստները՝ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, անցած շաբաթ օրը Կիրանց գյուղից երթ են սկսել և այսօր հասնելով Երևան՝ մտադիր են անցկացնել. հանրահավաք մայրաքաղաքի կենտրոնում։ Նրանց պահանջն է՝ մերժել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը, որի շրջանակում Տավուշի 4 գյուղերի տարածքները կփոխանցվեն ադրբեջանական կողմին։