573.17
6.58
485
+32
Եղանակը Երևանում
Հայ

Միրզոյանը ներկայացրել է Արցախի ընտրություններում ԱԺ պատվիրակության անդամների COVID-19-ի թեստավորման արդյունքները

16:05
30 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ հայտնել է, որ Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին Ազգային ժողովի կողմից դիտորդական առաքելություն անցկացնելու և պատվիրություն ուղարկելու հետ կապված, պատվիրակության անդամներն անցել են կորոնավիրուսի թեստավորում:

«Ռապիդ թեստերը երկու մեր գործընկերոջ մոտ դրական արդյունք են ցույց տվել: Այնուհետև այդ պատգամավորներն անցել են կրկնակի թեստավորում՝ արդեն մյուս (ՊՇՌ) թեստով: Գիշերն Առողջապահության նախարարն ինձ տեղեկացրել է, որ կրկնակի թեստավորման արդյունքները բացասական են եղել: Բարեբախտաբար մեր որևէ գործընկերոջ մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել, կասկածն էլ հերքվել է»,- նշել է Միրզոյանը:

2020 թվականի մարտի 31-ին Արցախում կանցկացվեն նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Ուժի մեջ կմտնի նաև նոր Սահմանադրություն, որը նախատեսում է նախագահի լիազորությունների ընդլայնում: 

Հայաստանում մարտի 30–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 482 դեպք։ 30 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:36
07 Օգոստոսի 2020
Սարգսյանը մեկնաբանել է հողերի կորուստն Ապրիլյան պատերազմի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Սերժ Սարգսյանը մեկնաբանել է հողերի կորուստն Ապրիլյան պատերազմի ժամանակ. ՎԻԴԵՈ
10:38
07 Օգոստոսի 2020
Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը հեռանում է աշխատանքից
Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը հեռանում է աշխատանքից
15:13
01 Օգոստոսի 2020
ԱՀ ՊՆ ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը
ԱՀ ՊՆ ներկայացրել է առաջնագծում տիրող իրավիճակը
12:38
26 Հուլիսի 2020
Արցախում կորոնավիրուսով վարակված 90-ամյա կին է մահացել
Արցախում 90-ամյա կին է մահացել, ում մոտ հաստատվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով
19:58
25 Հուլիսի 2020
Արցախի Այգեստան համայնքը մեկուսացվել է կորոնավիրուսի պատճառով
ԱՀ պարետի որոշմամբ, Արցախի Այգեստան համայնքը մեկուսացվել է կորոնավիրուսի պատճառով

17:28
19 Հուլիսի 2020
Արցախի Հանրապետության նախագահն այցելել է Արցախի ամենաբարձր մարտական դիրք (ՖՈՏՈ)
Արայիկ Հարությունյանը ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել Արցախի ամենաբարձր մարտական դիրքից․ ՖՈՏՈ
18:09
18 Հուլիսի 2020
Արցախա-ադրբեջանական սահմանին մեկ շաբաթում հրադադարը խախտվել է ավելի քան 500 անգամ, արձակվել է 6000 կրակոց. ՊԲ
Մեկ շաբաթում արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 500 անգամ, արձակվել է 6000 կրակոց. ՊԲ
12:10
17 Հուլիսի 2020
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակն Արցախում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին (ՎԻԴԵՈ)
ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է իրավիճակն Արցախում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին. ՎԻԴԵՈ
16:37
14 Հուլիսի 2020
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը
Արցախի ՊՆ-ն ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը
12:19
13 Հուլիսի 2020
ՊԲ-ն հայտնում է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
ՊԲ-ն հայտնում է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
00:30
13 Հուլիսի 2020
Ստեփանակերտից հայտնել են արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Տավուշում հրետակոծումների ֆոնին
Ի՞նչ իրավիճակ է արցախա-ադրբեջանական սահմանին Տավուշում հրետակոծումների ֆոնին
15:15
11 Հուլիսի 2020
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով
Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով