Made in Artsakh. Կալիֆոռնիա կուղարկվեն Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ

30.06.2020, 19:16
Made in Artsakh. Կալիֆոռնիա կուղարկվեն Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ
Made in Artsakh. Կալիֆոռնիա կուղարկվեն Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը տեղեկացրել է, որ քննարկումների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին։

Загружается новость ... "Лево"

«Մեծ սիրով տեղեկացնում եմ, որ պետական համապատասխան կառույցների ղեկավարների՝ խորհրդարանի նախագահի, պետնախարարի, ԱԳ նախարարի հետ կառուցողական քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Արցախի ժողովրդի անունից Արցախում արտադրված բժշկական նշանակության պարագաներ ուղարկել Կալիֆոռնիա նահանգ՝ օգնելու ԱՄՆ բարեկամ ժողովրդին և մեր հայրենակիցներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ Օգնությունն, իհարկե, մեծ չի լինի և խորհրդանշական բնույթ կկրի, բայց դրանով Արցախի Հանրապետությունն իր հնարավորությունների սահմաններում կմիանա ՔՈՎԻԴ-19 համավարակի դեմ համաշխարհային պայքարին», – նշել է պատգամավորը։–0–