ԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է․ Փաշինյան

19.03.2026, 15:31
Վարչապետը նշեց, որ տասնամյակներ շարունակ ժողովրդից թաքցվել են 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի իրողությունները
ԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ԼՂ-ն միշտ եղել է Ադրբեջանի կազմում, և ՀՀ-ն այն միշտ ճանաչել է Ադրբեջանի կազմում, ուղղակի դա թաքցվել է:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց, որ օրերս Քաղաքաշինության կոմիտեի նախագահի զեկույցի շրջանակում տեղեկացել է, որ Հայաստանում տարաբնակեցման ծրագիր հաստատելու պրոցես է եղել, որին կցված փաստաթղթերում Հայաստանի արևելքի հատվածներում սահմանը սահմանագծված է այնպես, ինչպես արձանագրվել է խաղաղության նախաստորագրված համաձայնագրում։

Փաշինյանը նշեց, որ այդ քարտեզների վրա գծված սահմանից այն կողմ արդեն մեծ տառերով գրված է «Ադրբեջան» անվանումը՝ ընդգծելով, որ դա ՀՀ կառավարության պաշտոնական փաստաթուղթ է։

Վարչապետը նշեց, որ տասնամյակներ շարունակ ժողովրդից թաքցվել են 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի իրողությունները, որոնց նպատակը եղել է թույլ չտալ Հայաստանի՝ որպես անկախ պետության կայացումը։