54-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է 2,5կգ մարիխուանա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

29.09.2026, 22:42
Հայտնաբերվել է դեղնականաչավուն հետքերով դատարկ և կանեփի սերմերով լցված տարաներ, երկուսուկես կիլոգրամ մարիխուանա. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
54-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է 2,5կգ մարիխուանա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հաղթանակ թաղամասի մի բնակիչ ապօրինի պահում և իրացնում է թմրանյութ։

ՆԳՆ ոստիկանության տեղեկացմամբ, տեղեկությունը ստուգվել և հիմնավորվել է։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և սեպտեմբերի 24-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն է կատարվել 54-ամյա տղամարդու բնակության վայրում։

Հայտնաբերվել է էլեկտրական երկու կշեռք, անհայտ ծագման հաբեր, դեղնականաչավուն հետքերով դատարկ և կանեփի սերմերով լցված տարաներ, մեկ տարա՝ սպիտակ լուծույթով և երկուսուկես կիլոգրամ մարիխուանա։
 
Տանտիրոջ նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։

Հանգամանքները պարզվում են։

 наркотики