Երևանում 29–ամյա երիտասարդի մոտ 48 փաթեթ կակոին է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

28.09.2026, 19:37
Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում կոկաին է, ևս երեք փաթեթ արդեն տեղադրել և լուսանկարներն ուղարկել է տելեգրամյան հասցեատիրոջը․ ՎԻԴԵՈ
Երևանում 29–ամյա երիտասարդի մոտ 48 փաթեթ կակոին է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու վերաբերյալ ստացած տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 20-ին։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, ժամը 16․50-ին Երևանի Վախթանգ Անանյան փողոցում նրանք ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Պարոնյան փողոցում բնակվող օտարերկրացի մի տղամարդու։

29-ամյա երիտասարդի խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվեց փոշենման զանգվածով 48 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 55 գրամ էր։

Օտարերկրացին հայտնեց, որ փաթեթներում կոկաին է ու ևս երեք փաթեթ արդեն տեղադրել և լուսանկարներն ուղարկել է տելեգրամյան հասցեատիրոջը։ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տեղադրված փաթեթները հայտնաբերվեցին։ Օտարերկրացին կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։