Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ

28.09.2026, 11:35
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 173 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Կ. Դ․-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ։

Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորը՝ Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Հ. Մ․-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կարդացեք նաև. Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը. ՆԳՆ