Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է 69-ամյա տղամարդու մարմին
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աշտարակի կամրջի տակ՝ Աշտարակի ձորում, դի կա։
Ինչպես հայտնում է կայքը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և պարեկները։
Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու մարմին, որը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն կատարելու նպատակով իրեն ցած է նետել։
Դեպքի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտե։
Ինչպես հայտնում է աղբյուրը, մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Աշտարակի համայնքային ոստիկանները ու ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ ինքնասպանություն գործած տղամարդը «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով եկել է Աշտարակի կամուրջ, կանգնել, ապա իրեն ցած նետել։
Ոստիկաններն ու պարեկները կամրջի վրա հայտնաբերել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 69-ամյա Պ Հ.-ն է։
Կարդացեք նաև. Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել թփերի մեջ

