Զինծառայողի մահվան դեպքով կա կալանավորված
28.09.2026,
17:15
Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 24-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Նա կալանավորվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։

