Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտ ծառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածը

29.09.2026, 10:47
Գիշերը ժամը 2–ի սահմաններում ծառը կողաշրջվել է Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտ
Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտ ծառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածը

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 01։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում ծառը կողաշրջվել է և փակել երթևեկելի հատվածը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից։

Կարդացեք նաև․ Վիճաբանությունը երևանյան ռեստորանում ավարտվել է դանակահարությամբ․ Երևանում ձերբակալություններ են (ՎԻԴԵՈ)