Դեպի Ղարաբաղ քաղաքացիական չվերթեր իրականացնելու հարցը պետք է լուծվի միջազգային մակարդակով. փորձագետ

Դեպի Ղարաբաղ քաղաքացիական չվերթերի իրականացման հարցը պետք է լուծվի միջազգային մակարդակով, կարծում է Ռազմական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։
«Հայտարարություններ անելով՝ Երևանն ու Բաքուն չէին գիտակցում իրավիճակի ողջ լրջությունը։ Հիմա, իմ կարծիքով, կողմերը հասկացան, որ պետք է այլ մոտեցումներ փնտրել»,- ասաց Սարգսյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում:
Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանի ղեկավարությունը ծրագրում է մայիսի 9-ին ավարտել բոլոր նախատեսված աշխատանքները: Օդանավակայանը կարող է ժամում 100 ուղևորի սպասարկել, իսկ ուղևորափոխադրումները կիրականացվեն «Էյր Արցախ» ավիաընկերության կողմից երեք 50 տեղանոց CRJ-200 ինքնաթիռների միջոցով:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի պետական քաղաքացիական ավիացիայի վարչության տնօրեն Արիֆ Մահմեդովը մարտի 16-ին լրագրողներին հայտնել էր, որ Ադրբեջանը կարող է տապալել այն ինքնաթիռները, որոնք պատրաստվում են վայրէջք կատարել Ստեփանակերտում կառուցվող օդանավակայանում: Ինչից հետո Ադրբեջանի իշխանությունները հանդես եկան հայտարարությամբ, ըստ որի՝ ուժ չեն կիրառի քաղաքացիական օբյեկտների նկատմամբ:
Սարգսյանի խոսքով` միջազգային հանրությունը, մասնավորապես, ԱՄՆ-ն, շատ հանգիստ ընկալեցին Ստեփանակերտում օդանավակայանի կառուցման փաստը։
«Միջազգային հանրությունը չշաղկապեց օդանավակայանի կառուցումը ղարաբաղյան հակամարտության հետ»,- պարզաբանեց նա։
Սարգսյանն ավելացրեց, որ աշխարհում, մասնավորապես Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը շատ լուրջ է վերաբերվում մարդու իրավունքների խախտումներին, և դա կարող է դրական ազդել դեպի Ղարաբաղ քաղաքացիական չվերթերի իրականացման հարցի վրա։
«Մենք տեսնում ենք, որ այսօր զարգացած երկրների ուշադրությունը սևեռված է մարդու իրավունքների խախտմանը։ Ես հույս ունեմ, որ մարդու իրավունքները կլինեն նաև այդ հարցի լուծման հիմքում, քանի որ Ղարաբաղի ժողովուրդն ավիացիոն ավիացիա ունենալու իրավունք ունի, և գոյություն ունեցող կոնֆլիկտային իրավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա այդ իրավունքի իրագործման համար»,- ասաց նա։ -0-