ԼՂՀ նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանից ժամանած գրողների հետ
26.05.2010,
16:07
ԼՂՀ նախագահը հանդիպում է ունեցել Հայաստանից ժամանած գրողների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 26-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գրողների միության անդամների հետ` կազմակերպության ղեկավար Լևոն Անանյանի գլխավորությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են գրականության և մշակույթի ոլորտներում առկա խնդիրները:
Երկրի ղեկավարը նշել է հայ ժողովրդի մտավոր և հոգեւոր արժեքների, այդ թվում` գրականության հարստացման գործում ստեղծագործական մտավորականության ավելի ակտիվ մասնակցության կարևորությունը:
Հանդիպմանը ներկա էին Արցախի Հանրապետության գրողների միության անդամներ` միության վարչության նախագահ Վարդան Հակոբյանի գլխավորությամբ:-0-